Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բամ­փող» Նի­կո­լը

«Բամ­փող» Նի­կո­լը
16.06.2020 | 00:27
Փոր­ձենք կոտ­լետ­ներն ու ճան­ճերն ա­ռանձ­նաց­նել` պա­տաս­խա­նե­լով մի քա­նի հար­ցե­րի: Ծա­ռու­կյա­նով սկս­ված նոր աս­քում որ­քա՞ն է ներ­քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չը, որ­քա՞ն` շոուն: Որ­քա՞ն է գեո­քա­ղա­քա­կան մո­տի­վա­ցիան, որ­քան` ներ­պե­տա­կան պար­տիան:
Այն, որ մի գե­ղե­ցիկ օր Նի­կոլ Փա­շի­նյա­նը հետ է վե­րա­դարձ­նե­լու Գ. Ծա­ռու­կյա­նի` թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ մա­տա­կա­րար­ված ջրի «տո­կոս­նե­րը», պետք չէր կաս­կա­ծել. հա­զար ու մի պատ­ճա­ռով։ Ծա­ռու­կյա­նը ժա­մա­նա­կին ե­ղել է Նի­կո­լին կեր­տող­նե­րից մե­կը, որ­պես խմ­բա­գիր, Նի­կո­լը չի սի­րում իր ան­ցյա­լի ուր­վա­կան­նե­րին: Ա­պա և` Ծա­ռու­կյա­նը ա­ռա­վել ռու­սա­կան ա­ռանց­քում տե­ղա­կայ­ված անձ է, ին­չը ա­մենևին Նի­կո­լի հաշ­վարկ­նե­րից չի բխում: Ծա­ռու­կյա­նը ու­նի բիզ­նես, իսկ այն վե­րա­բաշ­խել է պետք, ու ա­մենևին պետք չէ հի­շել, որ նույն Ծա­ռու­կյա­նի կեն­դա­նի ներ­կա­յու­թյամբ Փա­շի­նյան Նի­կո­լը ստա­հոդ­վեց, թե` Հա­յաս­տա­նում այլևս վե­րա­ցել են օ­լի­գարխ­նե­րը, ո­րով­հետև ողջ ըն­թաց­քում իր աչ­քը Ծա­ռու­կյա­նի բիզ­նե­սի վե­րահս­կո­ղու­թյան կողմն է ե­ղել: Ճիշտ է, այս ա­մենն ա­ռա­վել հմա­յիչ ա­նե­լու հա­մար Նի­կո­լին խան­գա­րեց կո­րա­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը, այ­նու­հան­դերձ, պլա­նը գոր­ծարկ­ման փուլ մտավ, ի­հար­կե, այն ժա­մա­նակ, երբ Ծա­ռու­կյանն ա­սաց` հա­րյուր տո­կոս փո­խել է պետք կա­ռա­վա­րու­թյա­նը, ի­հար­կե չտա­լով Փա­շի­նյա­նի ա­նու­նը:
ՈՒ սա բա­վա­րար էր, որ­պես­զի պլա­նա­վոր­ված «բամ­փը» դր­վեր պտույ­տի մեջ:
Ա­յո, Ծա­ռու­կյա­նի «շուրջ» հյուս­վող ասքն ու­նի ներ­քա­ղա­քա­կան բաղ­կա­ցու­ցիչ, ո­րով­հետև Ծա­ռու­կյանն ար­դեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ էր Վա­նե­ցյա­նի, ՀՅԴ-ի, «Մեկ Հա­յաս­տա­նի» «Ազ­գա­յին օ­րա­կար­գի», իսկ որ ա­մե­նահ­մա­յիչն էր` նույն «Իմ քայ­լի» ղե­կա­վա­րու­թյան (խո­սում էր ար­դեն իսկ կոնկ­րետ պայ­մա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին) հետ` Նի­կո­լին հրա­ժա­րա­կա­նի տա­նե­լու կամ խոր­հր­դա­րա­նա­կան վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով:
Ընդ ո­րում, նկա­տում եք, որ Ծա­ռու­կյա­նի շուր­ջը հա­վա­քվել են հիմ­նա­կա­նում ռու­սա­կան կողմ­նո­րոշ­ման ու­ժեր: Եզ­րա­կա­ցու­թյուն. Ռու­սաս­տանն ա­նուղ­ղա­կի, ան­տես ձևով հետևում է զար­գա­ցում­նե­րին: Ին­չու՞: Կա Ղա­րա­բա­ղի պա­րա­գա՞ն: Թե՞ պար­զա­պես պրե­սին­գի է են­թար­կում Փա­շի­նյան Նի­կո­լին:
Բո­լո­րը միա­սին: Ա­յո, ա­ռա­ջին հեր­թին այս ողջ «աղ­մու­կը» Ղա­րա­բա­ղի «մա­սին» է: Նկա­տենք. հու­նի­սի 24-ին Փա­շի­նյա­նը լի­նե­լու է Մոսկ­վա­յում, չի բա­ցառ­վում հան­դի­պում Վլա­դի­միր Պու­տի­նի հետ։ Չէ՛, չգ­նանք շատ հե­ռու` Ա­լիևին ևս նկա­տե­լու հա­մար` այդ հա­մա­տեքս­տում: Կար­ծում ենք` Պու­տի­նը նրան ու­շադ­րու­թյան կար­ժա­նաց­նի, ե­թե Նի­կո­լը գո­նե բա­նա­վոր ա­սե­լիք ու­նե­նա Լավ­րո­վի ա­ռաջ քա­շած «խն­դիր­նե­րի» շուրջ:
Հի­մա խա­ղը գնում է եր­կուս­տեք. Ռու­սաս­տա­նը յուր սա­տե­լիտ­նե­րի մի­ջո­ցով Նի­կո­լին հաս­կաց­նում է` ե­թե չա­նես հար­կա­վո­րը, փո­ղո­ցը քեզ բե­րեց, փո­ղոցն էլ քեզ կք­շի, էլ չենք ա­սում խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­նա­լիք դա­սա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին, ան­կախ նրա­նից դու ձեր­բա­կա­լում ես Ծա­ռու­կյա­նին, թե ոչ (կար­ծում ենք` Ծա­ռու­կյա­նը հենց այն­պես չի ա­սել, որ «ան­բա­րո­յա­կա­նի տղա լի­նեմ, ե­թե մինչև վերջ չգ­նամ». սա նա ա­սել է ոչ այն­քան Նի­կո­լի, որ­քան Ռու­սաս­տա­նի ա­կան­ջի հա­մար), ուս­տի Ծա­ռու­կյա­նը կա­րող է «նս­տած» լի­նել` Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կող­քին, իսկ խոր­հր­դա­րա­նը, ե­թե հարկ լի­նի, «վե­րա­դա­սա­վոր­վի» մեկ գի­շե­րում, ինչ­պես վե­րա­դա­սա­վոր­վեց 98-ին:
Ի դեպ. այն, որ Ռու­սաս­տանն այս ան­գամ պինդ է դրել ո­տը գա­զի պե­դա­լին, ինք­նին հաս­կա­նա­լի է, որ այն պատ­ճա­ռով, որ հու­լի­սի մե­կին անց­կաց­վե­լիք հան­րաք­վեով Պու­տի­նը դառ­նում է պեր­սոն, ո­րը եր­կու ան­գամ կա­րող է դեռևս Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ ըն­տր­վել (իսկ Նի­կոլն ու յուր գլո­բա­լիստ­նե­րը սպա­սում էին, որ Պու­տի­նը իս­պառ տա­պալ­վի կո­րո­նա­վի­րու­սի և այլ «վի­րուս­նե­րի» ար­դյուն­քում):
Այլ որ` հու­լի­սի կե­սե­րին Իս­րա­յե­լը պատ­րաստ­վում է դե­մարշ սկ­սե­լու Պա­ղես­տի­նի դեմ, գրա­վե­լու նրա հո­ղե­րը, Ի­րանն այդ ա­ռի­թով ա­սել է` կռմ­բա­կո­ծեմ Իս­րա­յե­լը:
ՈՒս­տի անհ­րա­ժեշտ է սա­ռեց­ված պա­տե­րազ­մա­կան գո­տի Ար­ցա­խում` ո­րո­շա­կիու­թյուն, գո­նե Ռու­սաս­տա­նի հա­մար, որ այդ սպաս­վե­լիք ու կար­ծե­ցյալ թոհ ու բո­հում` իր ոտ­նա­տե­ղը ա­մուր լի­նի: Ա­հա թե ին­չու է ոտ­քի հա­նել Ռու­սաս­տանն իր ար­սե­նա­լը Հա­յաս­տա­նում` ի դեմս խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րորդ ուժ Ծա­ռու­կյա­նի, ո­րը խոս­տա­ցել է` «զադ­նի» չի դնե­լու:
Ընդ ո­րում, պետք է նաև նկա­տել բռ­նա­պե­տա­կան բո­լոր հա­մախ­տա­նիշ­նե­րով իր խա­ղը կա­ռու­ցող Նի­կոլ Փա­շի­նյա­նի պա­տաս­խա­նը ոչ միայն ներ­քին խա­ղա­ցող­նե­րին, այլև ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նին. որ է` Վլա­դի­միր Պու­տի­նին. Ծա­ռու­կյա­նի, նրա թի­մի նկատ­մամբ թույ­լատ­րե­լի ու ան­թույ­լատ­րե­լի մե­թո­դո­լո­գիա­յի կի­րառ­մամբ նա հաս­կաց­նում է Ռու­սաս­տա­նին` չե՛մ ա­նե­լու:
Ընդ ո­րում, այս «չե­մի» ճամ­փեն Փա­շի­նյան Նի­կո­լի հա­մար խիստ ա­ռաձ­գա­կան է. նա ա­ռանց աչ­քը թար­թե­լու գնա­լու է նաև քա­ղա­քա­ցիա­կա­նի, ին­չի սաղ­մերն ար­դեն իսկ նկա­տե­լի են…. ե­թե հարկ հա­մա­րի: Ի­րեն այդ­պես են «պլա­նա­վո­րել»... հաս­կա­ցաք` ով:
Չտա Աստ­ված:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 7701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ